«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կողմ է «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշին թիմ հրավիրելուն։ Այս մասին հայտնում է BarcaUniversal-ը։
Ըստ աղբյուրի՝ Լապորտան կարծում է, որ ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ լավ հարաբերությունների շնորհիվ գործարքը կարող է իրականացվել համեմատաբար լավ պայմաններով։ Սակայն ֆուտբոլիստը չի մտնում Չավիին ու նրա մարզչական շտաբի ծրագրերի մեջ։ Նրանք կարծում են, որ Սերխիո Բուսկետսին փոխարինելու համար Նևեշը չունի անհրաժեշտ է որակներ։
Նրանք նշում են, որ նա վատ է խաղում պաշտպանությունում և թույլ է դիրքային գրոհների ժամանակ։ Ուստի Չավին ցանկանում է իր թիմում տեսնել «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիին։
























































