Իսպանական Sport.es-ը գրում է Օսկար Գլոհին ձեռք բերելու «Բարսելոնայի» մտադրության մասին։ Ֆուտբոլիստը հանդես է գալիս Թել Ավիվի «Մաքաբիում»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Խորդի Կրոյֆը ցանկանում է խաղացողին տեսնել կատալոնական թիմի կազմում։
«Բարսայի» ներկայիս տնօրենը նախկինում աշխատել է «Մաքաբիում»՝ որպես սպորտային տնօրեն և գլխավոր մարզիչ:
Նշենք, որ ավելի վաղ Իսրայելի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին Դորտմունդի «Բորուսիան», «Մոնակոն» ու «Զենիթը»։ Ֆուտբոլիստը 18 տարեկանում արդեն նորամուտը նշել է իր երկրի ազգային հավաքականում։
























































