«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Խետաֆեի» նկատմամբ 1։0 հաշվով։
«Կարծում եմ՝ լավ չխաղացինք, կաշկանդված էինք։ Մենք վատ էինք հարձակվում, բայց լավ էինք պաշտպանվում։ Դժվար է հարձակվել նման ցածր պաշտպանության գծով: Բայց մենք խաղացինք չոր հաշվով, ինչը շատ կարևոր է։
Սա մեզ համար լավագույն տնային խաղը չէ։ Սուպերգավաթից հետո հոգեբանական հոգնածություն նկատեցինք։ Սա կարևոր հաղթանակ է, բայց ոչ ամբողջությամբ հաջողված: Մենք պետք է ազնիվ լինենք. մեզ պակասում էր ստեղծագործ ֆուտբոլը։ Վատ խաղալով երեք միավոր վաստակեցինք։ Երկրորդ խաղակեսում մեզ պակասում էր ագրեսիվությունը մրցակցի դարպասի մոտ, սակայն առաջինում ավելի լավ էինք գործում։
Խաղալով ու տանջվելով՝ կարող ես նաև հաղթել։ Այսօրվա նման խաղերն էլի կլինեն։ Մենք ցանկանում ենք լավ խաղալ և հնարավորություններ ստեղծել, բայց դա միշտ չէ, որ հնարավոր է»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































