Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Բարսելոնան» արտագնա խաղում առավելության հասավ 3-րդ դիվիզիոնում հանդես եկող «Սեուտայի» նկատմամբ:
Կատալոնյան թիմը հաղթեց 5:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Լեվանդովսկին, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռաֆինյան, Ֆատին ու Կեսյեն:
Այսպիսով, կատալոնյան թիմը դուրս եկավ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:
























































