Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման համաձայնել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Foot Mercato-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 35-ամյա ֆրանսիացին նոր պայմանագիր կկնքի թիմի հետ մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Կողմերն արդեն քննարկել են բոլոր պայմանները, մոտ ժամանակներս «Արքայական ակումբը» պաշտոնապես կհայտարարի գործարքի մասին։
Բենզեման Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2009 թվականի հուլիսից, թիմի հետ 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, 4 անգամ դարձել է Աշխարհի ակումբային առաջնության հաղթող, Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև երկրի Սուպերգավաթի և գավաթի, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող։
2022 թվականին հարձակվողը արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին, որը տրվում է տարվա վերջում լավագույն ֆուտբոլիստին։
























































