«Բարսելոնան» և «Ինտերը» կարող են ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել: Լրագրող Ժերար Ռոմերոն հայտնում է, որ ակումբները մոտ են Մեմֆիս Դեմային Խոակին Կորեայի հետ փոխանակելուն: Գործարքը կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե «Բարսելոնայի» հարձակվողը տա իր համաձայնությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը բանակցություններ է վարում «Ատլետիկոյի» հետ: 28-ամյա ֆուտբոլիստն արդեն որոշել է, որ ձմռանը ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»:
Այս մրցաշրջանում Դեպայի «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում 4 խաղի է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ: Ընդհանուր առմամբ նա խաղադաշտում անցկացրել է 206 րոպե:
Կորեան «Ինտերի» կազմում բոլոր մրցաշարերում 21 խաղի է մասնակցել և դարձել է 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
























































