Մադրիդի «Ռեալի», «Պորտուի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը նշել է այս պահին աշխարհի լավագույն դարպասապահների եռյակը։
Այս մասին հայտնում է Barca Universal-ը։
Լավագույնների ցանկում իսպանացին ընդգրկել է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուային, «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին և «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնին։
Տիբո Կուրտուան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 20 հանդիպում և բաց թողել 21 գնդակ: Մարկ-Անդրե տեր Շտեգենն իր ակտիվում ունի 24 խաղ և 22 բաց թողած գոլ, իսկ Էդերսոնը խաղադաշտ է դուրս եկել 22 անգամ և բաց թողել 20 գոլ։
























































