«Չելսիի» հարձակվող Պռեր-Էմերիկ Օբամեյանգն այս մրցաշրջանում չի վերադառնա «Բարսելոնա»։
Mundo Deportivo-ն, հղում անելով Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրությանը, պնդում է, որ կատալոնացիներն իրավունք չունեն մեկ մրցաշրջանում երկրորդ անգամ գրանցել նույն խաղացողին։ Դա հնարավոր կլիներ, եթե գաբոնցին վարձավճարով տեղափոխված լիներ «Չելսին», բայց նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են լոնդոնյան ակումբին։
Այս սահմանափակումները շարադրված են 130 և 141.5 հոդվածներում: Դրանք թույլ են տալիս վերագրանցել խաղացողին ֆորսմաժորային իրավիճակի կամ հատուկ կանոնակարգերի առկայության դեպքում, սակայն հիմք չկա ենթադրելու, որ սա այդ դեպքն է։
























































