Կառլո Անչելոտին ամփոփել է «Վալենսիայի» դեմ հանդիպումը.
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հաղթեց մրցակցին հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում։ (1:1հիմնական և լրացուցիչ ժամանակում, 4:3՝ 11 մետրանոցներով):
«Դժվար էր, տառապանքի երեկո էր։ Նրանց գոլից հետո ամեն ինչ բարդացավ։ Բայց այս ակումբին բնորոշ է պայքարել մինչև վերջ։
Առաջին խաղակեսում մենք վերահսկում էինք խաղը։ Բայց երկրորդում թուլացրեցինք տեմպը։ Հազիվ պահեր էինք ստեղծում, լրացուցիչ ժամանակում կարողացանք ավելացնել։ Ակնհայտ է, որ մենք չցուցադրեցինք մեր լավագույն խաղը, բայց հասանք արդյունքի։
Մեզ մի քիչ թարմություն էր պակասում, վերջերս ենք վերադարձել դադարից հետո, պետք է աշխատել։ Թիմը չքանդվեց և դա ինձ շատ է դուր գալիս»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել Marca-ն։
























































