Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Վալենսիային»։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Բենզեմայի գոլին «Վալենսիան» պատասխանեց Լինոյի գոլով:
Հետխաղայա 11 մետրանոցներում ավելի դիպուկ էին մադրիդյան թիմի ֆուտբոլիստները:
Սուպերգավաթի կիսաեզրափակիչի մյուս խաղում կմրցեն «Բետիսն» ու «Բարսելոնան»:
























































