«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ալ-Նասր» տեղափոխությունը։
«Կրիշտիանու Ռոնալդուն խաղալու է Սաուդյան Արաբիայի առաջնությունո՞ւմ։ Նա պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի լավագույն ակումբներից մեկի հետ, բայց դա մարտահրավեր է։ Ես խաղացել եմ նրանց թիմերից մի քանիսի դեմ, երբ մարզում էի «Ալ-Սադդը»։
Սաուդյան Արաբիայի առաջնությունը շատ մրցունակ է, բայց Կրիշտիանու Ռոնալդուն մրցունակ խաղացող է։ Վստահ եմ, որ նա լավ հանդես կգա այս թիմում»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
























































