Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի ծառայություններով, հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ։
Նշվում է, որ «Ատլետիկոն» Դեպային դիտարկում է որպես հարձակվող Ժոաոu Ֆելիշին փոխարինող։ Պորտուգալացին մոտ ժամանակներս պետք է վարձավճարով տեղափոխվի «Չելսի»։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Դեպայը բոլոր մրցաշարերում չորս հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում և դարձել մեկ գոլի հեղինակ:
























































