Խավիեր Տեբասը ասել է՝ արդյոք իսպանական Մեդիալիգան մրցակից համարում է Լա լիգային, թե ոչ։
«Դա նույնն է, ինչ Պասապալաբրա (իսպանական հեռուստախաղ) շոուն դիտարկել որպես Լա լիգայի մրցակից: Միակ բանը, որ միավորում է Քինգս լիգան ֆուտբոլի հետ այն է, որ այնտեղ էլ են խաղում գնդակով և փորձում են գրավել դարպասը։
Ես չեմ կարող «Էնիգմայի» (խոսքը գաղտնի ֆուտբոլիստի մասին է, որը դիմակով է հանդես գալիս) նման բաներ պատկերացնել Լա լիգայում։ Իմ կարծիքով՝ սա կրկես է։
Այստեղ հարց չկա՝ այն գրավում է երիտասարդներին, թե ոչ։ Որոշ համեմատություններ կարդացել եմ, բայց դրանք սխալ են։ Տվիչն անվճար հարթակ է, բայց իրական ֆուտբոլում դուք ամեն ամիս վճարում եք բաժանորդագրության համար, դա հսկայական տարբերություն է:
Հարցրեք ինձ Քինգս լիգայի մասին կես տարի անց, այդ ժամանակ կքննարկենք։ Երկու տուր է անցել։ Չեմ ասում, թե դրանք վերջինը կլինեն, բայց եկեք ավելի լիարժեք հեռանկարի սպասենք։
«Էնիգման» ու դրա նման բաներն ինձ կրկեսում դուր կգային, բայց դա համեմատելի չէ ֆուտբոլային ինդուստրիայի հետ»,- Տեբասի խոսքերն է փոխանցում Marca-ն։
























































