Մադրիդի «Ռեալը» պաշտոնական կայքում հայտնել է թիմի ֆուտբոլիստներ Դավիդ Ալաբայի և Օրելիեն Չուամենիի վնասվածքների մասին։
Բուժզննման արդյունքում ֆուտբոլիստների մոտ մկանային վնասվածքներ են հայտնաբերվել։
Խաղացողների ապաքինման ստույգ ժամկետները չեն նշվում։
Մադրիդի «Ռեալը» 38 միավորով երկրորդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում՝ երեք միավորով հետ մնալով առաջատար «Բարսելոնայից»:
Հունվարի 11-ին «Ռեալը» Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում կխաղա «Վալենսիայի» հետ։
























































