Իսպանակա Sport.es-ը հայտնում է, որ «Բարսելոնայի» 19-ամյա պաշտպան Ալեխանդրո Բալդեն վստահ չէ իր ապագայի հարցում «Կամպ Նոու»-ում։
Ավելին, ֆուտբոլիստի գործակալը բանակցություններ է վարում անգլիական ակումբների հետ։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը» և «Նյուքասլը»: Բալդեն ավելի վաղ պայմանավորվել էր «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրի շուրջ, սակայն պամանագրի երկարաձգումը հետաձգվեց ֆինանսական խնդիրների պատճառով։
19-ամյա Բալդեն այս մրցաշրջանում դարձել է կատալոնական թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Նա նաև Իսպանիայի հավաքականի հետ մասնակցեց ԱԱ-2022-ին։
























































