«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լա լիգայի 16-րդ տուրի խաղում «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0).
«Սա ոսկե երեք միավոր է.․․ Մենք օգտվեցինք մեր հնարավորությունից։ Նրանք ճնշում էին գործադրում, բայց մենք գիտեինք, թե ինչպես վարվել այդ ամենի հետ: Շատ կարևոր էր մեր դարպասն անառիկ պահելը: Եթե «Էսպանյոլի» հետ խաղից հետո ասեցի, որ ավելիին էինք արժանի, այսօր, հավանաբար այդքան էլ լավ չխաղալով, երեք միավոր վաստակեցինք։
Սա հաղթանակ է, բայց դա միայն երեք միավոր չէ, դա մեզ հսկայական ինքնավստահություն է հաղորդում: Մենք ի վիճակի ենք հաղթել այնպիսի դժվարին խաղադաշտում, ինչպիսին սա է՝ տառապելով, բայց լինելով ընտանիք… Մենք դարձել ենք Լա Լիգան հաղթելու հավակնորդ։
Կարևոր էր նաև հաղթել առանց Լևանդովսկու, ով մեզ համար հիմնական կազմի ֆուտբոլիստ է»,- մեջբերում է Չավիին Marca-ն։
«Բարսելոնան» այս հաղթանակից հետո 16 խաղում վաստակել է 41 միավոր և 3 միավորով առաջ է Մադրիդի «Ռեալից»՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։
























































