Կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որի ընթացքում ձևավորվել են հետևյալ զույգերը՝
«Սեուտա»-«Բարսելոնա»
«Լևանտե»- «Ատլետիկո Մադրիդ»
«Սպորտինգ Խիխոն»-«Վալենսիա»
«Ալավես»-«Սևիլիա»
«Բետիս»- «Օսասունա»
«Վիլյառեալ»- «Ռեալ Մադրիդ»
«Ռեալ Սոսյեդադ»-«Մալյորկա»
«Աթլետիկ» — «Էսպանյոլ»
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի հանդիպումները կկայանան հունվարի 17-19-ը։
Մրցաշարի գործող հաղթողը «Բետիսն» է։ Նախորդ տարվա եզրափակչում թիմը հաղթել է «Վալենսիային»։
Իսպանիայի գավաթի խաղարկություններում տարած հաղթանակների քանակով ռեկորդակիրը «Բարսելոնան» է՝ 31 տիտղոս։
























































