«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենն ասել է, որ ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին ինքը պատմության լավագույն խաղացողն է համարել նույնիսկ առանց աշխարհի գավաթի։
«Իհարկե, ուրախ եմ Մեսսիի համար։ Արդարացի էր, որ նա հաղթեց ԱԱ-2022-ը։ Արգենտինան ամենահամախմբված թիմն էր, հատկապես եզրափակչում, այն մյուսներից շատ աշխատեց։
Այս մրցանակը շատ կարևոր է Արգենտինայի և Մեսսիի համար։ Չնայած անձամբ ինձ աշխարհի առաջնությունում նրա հաղթանակը պետք չէր, որ նրան պատմության լավագույնը համարեի։ Ես վստահ եմ դրանում ու մեկ անգամ չէ, որ ասել եմ այդ մասին։ Նա 15 տարի շարունակ 40-ական գոլ է խփել»,- Սետյենի խոսքերն է փոխանցում Cadena SER-ը։
Հիշեցնենք՝ ԱԱ-2022-ի եզրափակչում Արգենտինան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային։
























































