«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում հանդես է եկել 2015 թվականի ամառվանից մինչև 2017 թվականի հունվար։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։ Աղբյուրի փոխանցմամբ, անձամբ ֆուտբոլիստը ևս դեմ չէ այս տեղափոխությանը։
Դեպայն անգլիական թիմի կազմում անցկացրած 53 խաղում դարձել է 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ «Բարսելոնայի» կազմում նա հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 4 խաղում նիդեռլանդցի ֆուտբոլիստը 1 գոլի հեղինակ է դարձել։
«Բարսելոնայի» հետ նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։
























































