Սերխիո Ռամոսն այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Պաշտպանի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում։
Ամենայն հավանականությամբ՝ պայմանագիրը չի երկարաձգվի, քանի որ փարիզցիները ցանկանում են ապագայում ավելի երիտասարդ պաշտպանի հետ պայմանագիր կնքել: Գարնանը Ռամոսը կդառնա 37 տարեկան։
Ըստ Fichajes-ի՝ Սերխիո Ռամոսի հաջորդ ակումբը կարող է լինել «Սևիլիան»: Հենց այստեղ էր, որ պաշտպանը սկսեց իր ֆուտբոլային կարիերան, իսկ 2005 թվականին տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»:
Նշվում է, որ «Սևիլիայի» հետ պայմանագիր կնքելու համար Սերխիո Ռամոսը պետք է գնա աշխատավարձի լուրջ կրճատման։
























































