«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ ակումբը չի պլանավորում ՊՍԺ-ին վաճառել Ուսման Դեմբելեին նույնիսկ մեծ փողերի դիմաց։
«ՊՍԺ-ի ու Ուսման Դեմբելեի շփո՞ւմը։ Նա չի վաճառվում նույնիսկ 70 մլն եվրոյի դիմաց։ Մենք մեր պայմանագրերը նորից կկնքենք անհրաժեշտ ժամանակում։ Նույնը վերաբերում է նաև դե Յոնգին ու տեր Շտեգենին․ նրանք չեն վաճառվում։
Որոշ ակումբներ հետաքրքրվում են մեր կիսապաշտպանով, բայց մենք չենք պատրաստվում որևէ մեկի բաց թողնել»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Ջանլուկա Դի Մարցիոն։
























































