«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին մեկնաբանել է «Ինտերսիթիի» դարպասը խփած հաղթական գոլը (4-3) և խոսել Ռոբերտ Լևանդովսկու որակազրկման մասին։
«Շատ ուրախ եմ գոլի և Իսպանիայի գավաթի հաջորդ փուլ անցնելու համար։ Խփած գոլը միշտ վստահություն է տալիս հարձակվողին։ Չնայած իմ մասին շատ են խոսում, բայց ես հանգիստ եմ, ամեն օր աշխատում եմ, որովհետև միայն այդ ձևով կարող է ամեն ինչ հարթվել։ Ես ողջ ուժերս եմ տալիս այս ակումբին ու երկրպագուներին, որոնք ինձ այդպես աջակցում են։
Լևանդովսկու որակազրկո՞ւմը։ Ափսոս, որ նա մեզ չի օգնի, բայց մեր կազմում շատ հարձակվողներ կան, և մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որ օգնենք թիմին։ Գիտենք, որ «Ատլետիկոյի» հետ դժվար կլինի, ճիշտ է։ Նախորդ տարի նրանց դեմ տարած հաղթանակը շրջադարձային էր մեզ համար, բայց դա մեր դաշտում էր, իսկ իրենց մարզադաշտում ավելի դժվար կլինի, բայց մենք վստահ ենք, որ կհաղթենք ու կմնանք առաջնության առաջատարը»,- Ֆատիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
























































