Չավին ամփոփել է «Ինտերսիթիի» դեմ խաղը.
«Բարսելոնան» Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչում լրացուցիչ ժամանակում հյուրընկալվելիս հաղթել է երրորդ լիգայի թիմին (4-3): Անսու Ֆատին 103-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթանակ է տարել.
«Նման բաներ լինում են, Գավաթում այսպես լինում է: Առաջինբ դիվիզիոնի 7 թիմեր արդեն դուրս են մնացել: Մենք ինքներս բարդացրինք մեր կյանքը: Մենք շատ ավելի ուժեղ էինք, բայց շատ գոլեր բաց թողեցինք և մեծ առավելություն կորցրինք: Մենք բոլոր գոտիներում բավականաչափ վճռորոշ չեղանք»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը:
























































