Մադրիդի «Ռեալը» նվազագույն հաշվով հաղթանակ է տարել 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Կասերենյո» թիմի նկատմամբ՝ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում։
Մադրիդյան թիմի կազմում միակ գոլը հեղինակել է հարձակվող Ռոդրիգոն՝ 69-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ։
Տուրի մյուս խաղերում «Էլչեն» պարտվել է «Սելտային», «Լևանտեն» հաղթել է «Խետաֆեին», իսկ «Ռայո Վալեկանոն» պարտվել է «Սպորտինգին»։
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի մրցակիցները հայտնի կդառնան ավելի ուշ։
























































