Իսպանական հեղինակավոր Marca հրատարակությունն ընտրել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստին։ Տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։
Հաղթողն ընտրվել է քվեարկությամբ, որին մասնակցել են հրատարակության ընթերցողնեը։ 24-ամյա Կիլիանը շրջանցել է թիմակցին՝ Լիոնել Մեսսիին՝ հավաքելով ձայների 56%-ը։
Նշենք, որ երրորդ տեղը զբաղեցրել է «Ոսկե գնդակի» մրցանակակիր, Մադրիդի «Ռեալը» ներկայացնող Կարիմ Բենզեման։
2022 թվականին Մբապեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 56 հանդիպում և խփել 56 գոլ։
























































