Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը արձագանքել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի մահվանը։
«Թագավոր. Պատմության մեջ մեծագույններից մեկը։ Դու հավերժ կմնաս լեգենդ: Հանգչիր խաղաղությամբ Պելե»,- գրել է Մոդրիչը սոցցանցի իր էջում։
Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին 82 տարեկան հասակում։ Կյանքի վերջին ամիսներին Պելեն պայքարում էր քաղցկեղի դեմ։ Նա քիմիաթերապիա է անցել, սակայն օրգանիզմը աստիճանաբար դադարել էր արձագանքել դրան։
Պելեն Բրազիլիայի հավաքականի հետ երեք անգամ (1958, 1962, 1970) հաղթել է աշխարհի առաջնությունում։
























































