Մարտին Բրեյթվեյթը ԱԱ-2022-ում Արգենտինայի հաղթանակից հետո խոսել է Լիոնել Մեսսիի մասինL
Հարձակվողը, որն այժմ հանդես է գալիս «Էսպանյոլում», Մեսսիի հետ միասին «Բարսելոնայում» խաղացել է 2020-ից 2021 թվականներին:
«Մեսսին արդյունավետ գործեց Արգենտինայի հավաքականում ԱԱ 2022-ի ժամանակ: Նա արեց այն, ինչ պետք էր թիմին: Նա կարևոր գոլեր խփեց։ Կարծում եմ՝ Արգենտինան արժանի էր հաղթելու 2022 թվականի աշխարհի առաջնությունը։ Ուրախ եմ Մեսսիի համար։ Կարծում եմ՝ նրան միայն հաղթանակն էր պակասում աշխարհի առաջնությունում։ Այժմ նա արել է հնարավոր ամեն ինչ իր ֆուտբոլային կարիերայում։
Երբ ես տեղափոխվեցի «Բարսելոնա», նա առաջին մարդկանցից էր, որը մոտեցավ ինձ՝ տեսնելու և հարցնելու՝ արդյոք ամեն ինչ լավ է։ Նա ստիպեց ինձ հարմարավետ զգալ ակումբում։ Սա ցույց է տալիս, որ նրա հետ շատ հեշտ է շփվել։ Բոլորը գիտեն, թե ով է նա, բայց հանդերձարանում նա շատ հանգիստ է մարդ է»,- ասել է Բրեյթվեյթը Football Espana-ի հետ զրույցում։
























































