«Բարսելոնայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆեռան Տոռեսը խոսել է թիմում ունեցած ներդրումների մասին։
«Կարծում եմ, որ երբ խաղում եմ մեկնարկային կազմում կամ միայն մի քանի րոպե ժամանակ եմ ստանում, թիմին յուրահատուկ ինչ-որ բան եմ տալիս։ Մարդիկ գոլերով են դատում, բայց ես հարձակվող չեմ։ Ես այլ բաներ պիտի անեմ դաշտում, իսկ գոլը աշխատանքի փոխհատուցում է, նշան, որ դու քեզ լավ ես դրսևորել։
Կարիերայի ամենակարևոր գոլե՞րը։ «Աթլետիկի» դարպասը խփած գոլը։ Արդյունքում պարտվեցինք, բայց այն մեզ օգնեց ինքնավստահություն ձեռք բերել։ Իմ ամենայուրահատուկ գոլը խփել եմ «Սանտյագո Բեռնաբեուում»։ Անմոռանալի պահ էր։ Իսկ «Նապոլիի» դարպասը խփած 11-մետրանոցն առաջինն էր իմ պրոֆեսիոնալ կարիերայում»,- Տոռեսի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
























































