«Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոն ցանկանում է շարունակել ելույթները կատալոնական թիմում, հայտնում է Esports RAC1-ը։
30-ամյա խաղացողի գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ:
«Ցանկանում եմ երկարաձգել պայմանագիրս. Պաշտոնական բանակցություններ դեռ չեն եղել, բայց Չավին ինձ արդեն ասել է, որ ցանկանում է ինձ պահել թիմում։ Հիմա ես վաստակում եմ «Բարսելոնայի» երկրորդ թիմի խաղացողներին համապատասխան, բայց հպարտ եմ, որ ներկայացնում եմ ակումբը և իսկապես ցանկանում եմ մնալ։ Փողն ինձ համար այնքան էլ նշանակություն չունի»,- ասել է Ռոբերտոն։
Ֆուտբոլիստը Բարսայի համակարգում է 2006 թվականից: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։
























































