Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին։
Ըստ Cope-ի՝ 19-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը մադրիդյան ակումբի համար առաջնային տարբերակ է։ Ակումբում կարծում են, որ Բելինգեմը կարող է փոխարինել Լուկա Մոդրիչին:
Գերմանական ակումբը չի պատրաստվում ֆինանսական առումներով զիջումների գնալ, բայց «Ռեալում» համոզված են, որ կկարողանան ձեռք բերել ֆուտբոլիստին, որը կողմ է այս տրանսֆերին։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում «Բորուսիայի» կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Անգլիայի հավաքականի կազմում ԱԱ 2022-ում անցկացրած 5 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։























































