«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հրաժարվել է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը մինչև 2024 թվականի հունվարը: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
34-ամյա Բուսկետսի գործող պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: «Բարսելոնայի» ղեկավարությունը ֆուտբոլիստին առաջարկել է ևս կես տարի մնալ, որպեսզի հետո նա հանգիստ սկսի նախապատրաստվել նոր մրցաշրջանին՝ MLS-ի իր նոր թիմի հետ, սակայն Բուսկետսը մտադիր չէ մտափոխվել և 2023 թվականի ամռանը կհեռանա նոր թիմից:
Բուսկետսը 2005 թվականից է «Բարսելոնայի» ենթակառուցվածքներում: Նա թիմի կազմում 696 հանդիպման է մասնակցել, 143 հանդիպում՝ Իսպանիայի հավաքականում:
























































