Մադրիդի «Ռեալն» ունի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին փոխարինելու հավանական 5 թեկնածու։
Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, Անչելոտին հնարավոր է ստանձնի Բրազիլիայի հավաքականի ղեկը, որը Տիտեն լքեց 2022 թվականի Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո:
Այս կապակցությամբ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը սկսել է մտածել Կարլոյին փոխարինելու մասին, ով դեռ պայմանագիր ունի մինչև 2024 թվականը։
Անչելոտիի պաշտոնի հավակնորդների կարճ ցուցակում են «Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Ռաուլը, երիտասարդական թիմի մարզիչ Ալվարո Արբելոան և Խաբի Ալոնսոն, ով աշխատում է «Բայերում»։ Արտասահմանցի մարզիչներից դիտարկվում է Թոմաս Տուխելի և Յուլիան Նագելսմանի թեկնածությունը։
























































