«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ջենառո Գատուզոն Կառլո Անչելոտիին անվանել է աշխարհի լավագույն մարզիչ։
«Երբ ես առաջին անգամ սկսեցի աշխատել որպես մարզիչ, զանգահարեցի Կառլոյին և հարցրի նրան. «Ինչպե՞ս ես դա անում: Ինձ համար Անչելոտին աշխարհի լավագույն մասնագետն է։ Հավանաբար, այն պահից, երբ նա մտել է մասնագիտություն, ֆուտբոլիստների 3-4 սերունդ արդեն փոխվել է, իսկ Կառլոն դեռ ունի ցանկացած խաղացողի մտքի բանալին։ Այն, որ նա միշտ կարողանում էր ընդհանուր լեզու գտնել ցանկացածի հետ, զարմանալի է»,- ասել է Գատուզոն AS-ին տված հարցազրույցում:
Գատուզոն Անչելոտիի գլխավորությամբ հանդես է եկել «Միլանում» 2001-2009 թվականներին:
























































