«Սևիլիայի» նախկին կիսապաշտպան Իսկոն կարող է կարիերան շարունակել MLS-ում։ 30-ամյա խաղացողն առաջարկ ունի «Լոս Անջելես Գելեքսիից», հաղորդում է AS-ը։
Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև անգլիական «Վուլվերհեմփթոնը»։ Նշենք, որ «Վուլվզը» գլխավորում է «Սևիլիայի» նախկին մարզիչ Խուլեն Լոպետեգին։
Դեկտեմբերի 21-ին իսպանացին խզել էր պայմանագիրը «Սևիլիայի» հետ։
Իսկոն բոլոր մրցաշարերում «Սևիլիայի» կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































