Մադրիդի «Ատլետիկոյի» Մատեուս Կունյայի հայրը քննադատել է ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին։
«Սիմեոնեի այս համակարգում ոչ մի հարձակվող չի կարող հաջողության հասնել: Շատ դժվար է։ Նա կաշխատի լավ մարզչի [Լոպետեգիի] հետ, որը հաճախ է զանգահարել նրան։ Լոպետեգին միջազգային մարզիչ է։ Մենք վստահորեն պատրաստվում ենք նոր մարտահրավերի։ Հայտնվեց մի առաջարկ, որից անհնար էր հրաժարվել։ Գուցե ակումբի սեփականատերը և երկրպագուները ցանկանում էին, որ նա շարունակի խաղալ «Ատլետիկոյում», բայց մենք պետք է օգտվեինք առաջարկից»,- Կարմելո Կունյայի խոսքն է մեջբերել Globo Esporte-ն։
Մաթեուս Կունյան շուտով պայմանագիր կկնքի «Վուլվերհեմփթոնի» հետ: «Ատլետիկոյի» կազմում անցկացրած 54 խաղում ֆուտբոլիստը դարձել է 7 գոլի հեղինակ:
Ավելի վաղ ֆուտբոլիստը սոցցանցի իր էջում շնորհակալություն էր հայտնել «Ատլետիկոյի» երկրպագուներին։
























































