Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ցանկանում է, որ Արքայական ակումբը ձեռք բերի «Բենֆիկայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին։ Նման տեղեկություն է հայտնում Defensa Central-ը։
Միաժամանակ, Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում ակտիվացնել Ֆերնանդեսի պայմանագրում առկա փոխհատուցման կետը։
«Բենֆիկայի» հետ ֆուտբոլիստի պայմանագրում առկա է կետ, ըստ որի նրա տրանսֆերի գումարը կազմում է 120 միլիոն եվրո։
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կփորձի նվազեցնել Էնցո Էրնանդեսի տրանսֆերային արժեքը։ «Ռեալը» մտադիր չէ վճարել 120 միլիոն եվրո, քանի որ կարծում է, որ այդ գումարը չափազանց մեծ է։