Իսպանիայի գավաթի 1/32 եզրափակիչում «Սևիլիան» 3:0 հաշվով հաղթեց «Յուվենտուդ Տորեմոլինոսին»:
Գոլերով աչքի ընկան Կարլոս Ալվարեսը, Ժոան Ջորդանը, իսկ մրցակցի ֆուտբոլիստ Դանին դարձավ ինքնագոլի հեղինակ։
Մեկ այլ խաղում «Ռեալ Սոսյեդադը» 5-0 հաշվով հաղթեց «Կորիային»: Գոլերով աչքի ընկան Մենդեսը, Նավարոն, Չոն, իսկ Կարիկաբուրուն դարձավ դուբլի հեղինակ։
«Սևիլիան» ու «Ռեալ Սոսյեդադը» վիճակահանությունից հետո կիմանան իրենց մրցակիցներին 1/16 եզրափակչում։