Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոստովանել է, որ ժամանակակից ֆուտբոլին համապատասխանելու ցանկությունն իրեն դարձրել է տակտիկապես ավելի ճկուն մասնագետ։
«Մինչև վերջերս ինձ համար շատ դժվար էր խաղի ընթացքում փոխել խաղային համակարգերն ու ռազմավարությունը:
Հիմա ես փոխվել ու դարձել եմ ավելի ճկուն մասնագետ։ Ֆունդամենտալիզմի դարաշրջանն ավարտվել է»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։
Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի գործող չեմպիոնն է, 2021/22 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի հաղթողը։