Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսն արձագանքել է լրագրողի այն խոսքերին, թե Գանայում որոշ երկրպագուներ իրեն սատանա են անվանում և սպասում են կարիերայի ավարտին։ Հիշեցնենք, որ ԱԱ 2010-ի քառորդ եզրափակչի Ուրուգվայ — Գանա խաղում (1:1, 4:2՝ 11 մետրանոցներով) Սուարեսը խաղավերջում հեռացվեց ձեռքով խաղի համար։ Գանայի հարձակվողը չիրացրեց 11 մետրանոցը, իսկ հետխաղյա հարվածաշարում ուրուգվայցիներն ավելի դիպուկ գտնվեցին։
«Ես ձեռքով խաղացի, բայց Գանայի խաղացողը վրիպեց 11 մետրանոցը, ոչ թե ես: Գուցե ես ներողություն կխնդրեի, եթե հարված կատարեի ֆուտբոլիստի, որը վնասվածք կունենա և կարմիր քարտ կստանայի։ Բայց այս իրավիճակում… Ես մեղավոր չեմ:
Ես չեմ եղել 11 մետրանոցը չիրացնողը։ Ես պատասխանատվություն չեմ կրում այն բանի համար, թե ինչպես Գանայի խաղացողն իրացրեց 11 մետրանոց հարվածը»,- Սուարեսի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԱ 2022-ի 3-րդ տուրի խաղում կհանդիպեն Գանայի և Ուրուգվայի հավաքականները։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:
























































