Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կատակել է թիմի հարձակվող Ֆերան Տոռեսի մասին․
«Ի՞նչ կանեի, եթե տեսնեի, որ Տոռեսը գոլը տոնում է բութ մատը երեխայի պես բերանը դրած ․․․ ես հենց այդ րոպեին նրան կփորխարինեի, կուղարկեի տրիբունա և այլևս երբեք նրան խաղադաշտ չէի թողնի»,-Էնրիկեի խոսքերն է փոխանցում Relevo-ն։
Նշենք՝ Էնրիկեի նկարագրածի պես գոլը սովորաբար տոնում են ֆուտբոլիստները, որոնք ցանկանում են հրապարակայնորեն հայտնել իրենց ընկերուհու կամ կնոջ հղիության մասին։ Հայտնի է, որ Տոռեսը հանդիպում է Էնրիկեի դստեր հետ։