Այսօր մեկնարկել է Fastex ՀՊԼ 18-րդ տուրը։ «Լեռնային Արցախը» Վայքում ընդունել էր «Շիրակին», իսկ «Նոան» Արմավիրում հանդիպեց «Վանի» հետ։
Վայքում կայացած խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։ Արմավիրում կայացած խաղում «Նոան» և «Վանը» ևս չպարզեցին հաղթողին՝ 2-2։ Տանտերերի կազմում աչքի ընկան Վարդանյանն ու Իգբոկվեն, իսկ հյուրերի կազմում՝ Բուհարին և Միցիկը։
Այս տուրից հետո «Լեռնային Արցախը» 21 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Շիրակը»՝ 15 միավորով 8-րդը։
«Նոան» այժմ իր ակտիվում ունի 6 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։ «Վանը» 24 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում։
Մրցաշարային աղյուսակն այս պահի դրությամբ
1․ «Ուրարտու» — 38 միավոր (16 հանդիպում)
2․ «Արարատ-Արմենիա» — 35 (16 հանդիպում)
3․ «Ալաշկերտ» — 34 (17 հանդիպում)
4․ «Փյունիկ» — 27 (15 հանդիպում)
5․ «Վան» — 24 (17 հանդիպում)
6․ «Լեռնային Արցախ» — 21 (17 հանդիպում)
7․ «Արարատ» — 18 (16 հանդիպում)
8․ «Շիրակ» — 15 (17 հանդիպում)
9․ ԲԿՄԱ — 8 (16 հանդիպում)
10․ «Նոա» — 6 (17 հանդիպում)
























































