Հայաստանի ազգային հավաքականն այսօր ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի հավաքականի հետ։ Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Հայաստանի հավաքականը դաշտ դուրս կգա սպիտակ մարզաշապիկներով։

Հանդիպումը կկայանա «Էյր Ալբանիա» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։30-ին։
























































