Ռուս մարզիչ Լեոնիդ Սլուցկին առաջարկ է ունեցել Հայաստանի հավաքականից, հայտնում է «РБ Спорт»-ը։ Նոյեմբերի 15-ին մասնագետը լքել է «Ռուբինի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) այս պահին մարզիչ է փնտրում ազգային հավաքականի համար։ Նրանք բանակցել են Վալերի Կարպինի և Լեոնիդ Սլուցկու հետ։ Երկուսն էլ մերժել են առաջարկը։
Հաղորդվում էր, որ Սլուցկին կարող է գլխավորել «Կրասնոդարը»։ Մինչ «Ռուբինը» նա աշխատել է ԲԿՄԱ-ում, «Ուրալանում», «Մոսկվայում», «Կռիլյա Սովետովում», «Վիտեսում», «Հալ Սիթիում» և Ռուսաստանի հավաքականում:
























































