Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը խոսել է վաղը կայանալիք Կոսովո-Հայաստան ընկերական հանդիպման մասին․
«Ուրախալի է, որ այս ընկերական խաղերի համար հայտացուցակում ընդգրկվել են երիտասարդ ֆուտբոլիստներ։ Մենք էլ միշտ մեր փորձով ու խորհուրդներով նրանց կողքին ենք, կօգնենք։ Նրանց համար էլ լավ հնարավորություն է ամրապնդվել հավաքականում։
Ուսումնասիրել ենք մրցակցին, լավ թիմ է։ Դժվար հանդիպում է սպասվում, բայց այսպիսի խաղերը հիմնականում մարզիչների համար են՝ եզրակացություններ անելու ու հաջորդ հանդիպումներին պատրաստվելու համար»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Կոսովո-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին, Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:
Հայաստանի ազգային հավաքականը Պրիշտինա է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Հենրի Ավագյան – ԲԿՄԱ
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան – «Արարատ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Արման Ղազարյան – «Ուրարտու»
Հակոբ Հակոբյան – «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան – «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Պետրոս Ավետիսյան – «Ակժայիկ» (Ղազախստան)
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Նարեկ Գրիգորյան – «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան – «Ուրարտու»
Սերոբ Գալստյան – «Արարատ»
Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ
Պրիշտինայում արդեն թիմին միացել են Ավենտիս Ավենտիսյանը, Էդգար Բաբայանը, Վահան Բիչախչյանը և Ժիրայր Շաղոյանը։ Արթուր Գալոյանը հավաքականին կմիանա նոյեմբերի 15-ին։
























































