«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի Ֆրանչիսկոս Պապին:
Ինչպես հաղորդում է Vatican News-ը՝ մարզաշապիկի վրա Մխիթարյանը հետևյալ գրառումն էր արել.
«Նորին Սրբություն Ֆրանչիսկոս Պապ, ինձ և հայրենիքիս համար մեծ պատիվ է սատարել ձեր ջանքերը՝ խթանելու իմ երկրի և համայն աշխարհի խաղաղությանը: Հավատարմաբար»:
Նշենք, որ 200 ֆուտբոլիստների Հռոմի Պապի այս հանդիպումը կայացել է «Օլիմպիկո» մարզադաշտում կայանալիք «Հանուն խաղաղության» խաղից առաջ. We Play for Peace կարգախոսով հանդիպումն այս տարի նվիրված է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հիշատակին: