Մյունխենգլադբախի «Բորուսիայի» մարզական տնօրեն Ռոնալդ Վիրկուսը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ գերմանական ակումբը հետաքրքրված է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։
«Ճի՞շտ է, որ «Բորուսիան» առաջարկ է արել «Կրասնոդարին» Սպերցյանի տրանսֆերի համար: Ես չեմ կարող ձեզ հաստատել այս տեղեկությունը»,- ասել է Վիրկուսը Чемпионат-ի թղթակցի հետ հարցազրույցում։
«Անցած ամառ մենք «Կրասնոդարին» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկներ չենք արել: Նա ընդգրկված չէ մեր թիմի տրանսֆերային ցուցակում»,- ասել է «Վոլգսբուրգի» մարզական տնօրենը Чемпионат-ին։
Ավելի վաղ Metaratings-ը հայտնել էր, որ ամռանը Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են եղել «Վոլֆսբուրգն» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան», սակայն կողմերը չեն կարողացել պայմանավորվել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Հաղորդվում էր, որ ակումբները կարող են բանակցությունների վերադառնալ 2022/2023 մրցաշրջանի ավարտին։
Սպերցյանը կրասնոդարյան ակումբի սան է, ակումբի համակարգում է 10 տարեկանից։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանն իր թիմի կազմում անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է ինը գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































