Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա, որտեղ ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ։
Հավաքականը կհանգրվանի Four Points by Sheraton Prishtina City հյուրանոցում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հայաստանի ազգային հավաքականը Պրիշտինա է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»
Հենրի Ավագյան — ԲԿՄԱ
Արման Ներսեսյան — ԲԿՄԱ
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան — «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան — «Աստանա» (Ղազախստան)
Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան — «Արարատ»
Ժիրայր Մարգարյան — «Ուրարտու»
Արման Ղազարյան — «Ուրարտու»
Հակոբ Հակոբյան — «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան — «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան — «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Պետրոս Ավետիսյան — «Ակժայիկ» (Ղազախստան)
Արտակ Դաշյան — «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան — «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»
Նարեկ Գրիգորյան — «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան — «Ուրարտու»
Սերոբ Գալստյան — «Արարատ»
Արթուր Սերոբյան — ԲԿՄԱ
Պրիշտինայում այսօր մեր թիմին կմիանան Ավենտիս Ավենտիսյանը, Էդգար Բաբայանը, Վահան Բիչախչյանը և Ժիրայր Շաղոյանը։ Արթուր Գալոյանը հավաքականին կմիանա նոյեմբերի 15-ին։
Հիշեցնենք, որ Կոսովո-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին, Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:
























































