Վալերի Կարպինը հաստատել է ՀՖՖ-ի կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը։
— Մինչ ՌՖՄ-ի հետ պայմանագրի երկարաձգումը Հայաստանի հավաքականից Ձեզ հետ կապ եղե՞լ են:
Ինձ զանգել են այդ հարցով, ես լսել եմ առաջարկը և այն գրավիչ է եղել, բայց ինձ դա չհետաքրքրեց, քանի որ ես Ռուսաստանի հավաքականի և «Ռոստովի» մարզիչն եմ»,- ասել է Կարպինը։
Հիշեցնենք, որ նոյեմբերին Կարպինը երկարաձգել է պայմանագիրը Ռուսաստանի հավաքականի հետ մինչև 2024 թվականը։
























































