Հայաստանի Պրեմիեր-լիգայի 16-րդ տուրում ԲԿՄԱ-ն Ֆուտբոլի ակադեմիայում ընդունել է «Փյունիկին» և ոչ-ոքի՝ 1-1 խաղացել։
Հատկանշական է, որ խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացել է տանտերերի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, սակայն մինչև ընդմիջում բանակայինները մնացել են 10 հոգով։ 35-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն է ստացել ու խաղադաշտից հեռացվել է Նարեկ Ալավերդյանը։
Երկրորդ կեսի մեկնարկում «Փյունիկի» բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը խփել է պատասխան գնդակն ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը։
Այս հանդիպումից հետո «Փյունիկն» իր միավորների թիվը հասցրել է 27-ի և շարունակում է ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնել։ ԲԿՄԱ-ն 8 միավորով 9-րդ տեղում է։
























































