Նոյեմբերի 11-ին ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը։
Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
«Օրակարգի գլխավոր հարցը ՀՖՖ 23-րդ հերթական ժողովի անցկացման օրվա և վայրի հաստատումն էր:
Որոշվել է ՀՖՖ հերթական ժողովն անցկացնել սույն թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում»,- ասվում է ՀՖՖ հայտարարության մեջ։։























































